Աշխարհ

05.12.2013 16:28


Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Սերգեյ Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Regnum–ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Կիևում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, նշել է, որ կազմակերպության տիրույթում առկա չկարգավորված հակամարտությունները շարունակում են խնդիր մնալ։ Մասնավորապես Կոսովոյում և այլ հակամարտող գոտիներում իրավիճակը շարունակում է մնալ չկարգավորված։ Ռուսաստանը կշարունակի աջակցել մերձդնեստրյան հակամարտության կարգավորման երկխոսությանը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները շարունակում են աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների մոտեցմանը։ Ս. Լավրովն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորությունը` հիշեցնելով, որ Ռուսաստանը դեռ 4 տարի առաջ է առաջարկել ԵԱՀԿ-ի տիրույթի հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի նախագիծ։

Այս խորագրի վերջին նյութերը