Մեկնաբանություն

05.12.2013 16:43


«Happy New Year, mr. President»

«Happy New Year, mr. President»

Ամանորյա տոները մոտենում են։ Հայաստանցիների զգալի մասն էլ պատրաստվում է պարտքով, վարկով, ոսկեղենը լոմբարդ դնելով սեղան գցելուն։ Երևի վաղուց արդեն ժամանակն է հրաժարվել այդ անհեթեթ «ավանդույթից»:

Այլ տարբերակներ է պետք գտնել։

Օրինակ՝ կարելի է կիրառել հրացանակիրների տարբերակը։ Հիշո՞ւմ եք, երբ Դյումայի հերոսները սնվելու գումար չունեին, բոլորով այցելում էին ինչ–որ մի հղփացածի տուն ու հյուրի իրավունքով սրբում նրա սեղանը։ Ինչո՞ւ չփորձել՝ տոներին ազգովի պտտվել իշխանավորների տներով, շնորհավորել նրանց Ամանորն ու թեթևացնել մեր իսկ փողերով ծանրացած սեղանները։ Ներս չթողնելու տարբերակ էլ չունեն ...

Բացի «վնաս տալու» հաճույքից՝ հաստատ զվարճալի կլինի լսել գինովցած Գալուստ Սահակյանի կենացը, աստվածավախ վարչապետի հուշերը պապու ասածների և օֆշորային արկածների մասին, Արթուր Բաղդասարյանի... չէ է՝ նրա տուն երևի պետք չի գնալ ամեն դեպքում ...

Սերժ Սարգսյանի պարագայում մի փոքր բարդ է. մարդ ես, հնարավոր է՝ դուռը բացի ու ասի. «Եկել եք ստեղ, մեր տոնը խանգարում եք, որ ի՞նչ անեք»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը