Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար:
Շատերին ապշեցրել է այս փաստը, ոմանք էլ Վաչե Գաբրիելյանի անտեղյակությանը «սենսացիա» եւ «սկանդալ» են համարում:
Բայց եթե հիշենք անցած 6 տարիներին տեղի ունեցած գործընթացները, որոնք ձեռնարկել է մի մարդ եւ այդ ամենի մասին քաղաքական դաշտը իմացել է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ քայլեր են կատարվել (այսինքն՝ պոստֆակտում)՝ ապա երեւույթն ամենեւին էլ չի կարող զարմանալի եւ տարօրինակ համարվել: Առավելևս՝ սենսացիոն կամ սկանդալային:
Երբ 2009-ին այդ մի մարդը գիշերային որոշում ընդունեց՝ թուրքերի հետ համագործակցելու մասին՝ բոլորը միայն այդ պահին իմացան նրա նախաձեռնության մասին: Անգամ իշխող ուժը տեղյակ չէր, որ իր առաջնորդը «ֆուտբոլային» դիվանագիտության փուլ է սկսում:
Նույն ՀՀԿ-ն իր գրասենյակում բանից բեխաբար հանգիստ նստած էր եւ միայն Մոսկվայից (որտեղ գտնվում էր իր առաջնորդը) իմացավ, որ այդ մի մարդը Գյուլին հրավիրում է Հայաստան:
Հայ-թուրքական արձանագրությունների գոյության մասին էլ ոչ ոք չգիտեր: Դրանց բովանդակության մասին քաղաքական դաշտում գործող իշխանական եւ ոչ իշխանական ուժերը տեղյակ չէին: Զույգ արձանագրությունները նախաստորագրվեցին ու նոր միայն գիշերով հրապարակվեցին։
Ի դեպ, մինչ օրս էլ ոչ ոք ծանոթ չէ ԵՄ Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը: Մինչ քաղաքական ու փորձագիտական շրջանակները պահանջում էին հրապարակայնացնել այդ համաձայնագրի բովանդակությունը, Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին։
Բոլորը միայն սեպտեմբերի 3-ին իմացան, որ մտնում են Մաքսային միության մեջ, քանի որ այդ մի մարդը ոչինչ չէր ասել եւ ոչ ոքի:
Դե, Պուտինի այցի ժամկետներն էլ այնքան հետաձգվեցին, որ այդ մի մարդն այլեւս չէր կարող իր համար ուրախալի լուրը գաղտնի պահել: Բայց այցի որոշ դետալներից անգամ ինքը տեղյակ չէր, բայց սա այլ խոսակցության թեմա է։
Հիմա էլ հանրությունը եւ քաղաքական ուժերը նոր-նոր են իմանում 300 միլիոն դոլար պարտքի մասին: Այնպես, որ մի օր էլ եթե պարզվի, որ էլի պարտքեր կան, կառավարության անդամները մեզ հետ միասին կիմանան այդ մասին (արտաքին պարտքի չափն էլ, ի դեպ, խնամքով շարունակում են թաքցնել. ամեն մեկը մի թիվ է նշում):
Ինչեւէ, այդ մի մարդու գործելաոճը, որ գաղտնի գործակալի վարքագիծ է հիշեցնում՝ չպետք է զարմացնի ոչ ոքի:
Մարդը միայնակ է որոշում ամեն ինչ եւ այդ մասին մինչեւ վերջին պահը չգիտե ոչ ոք:
Իսկ մինչ այդ անհարմար, խայտառակ իրավիճակներում են հայտնվում նրա կուսակիցները, որոնք ակտիվորեն հերքում են իրենց շեֆի մտադրությունների մասին տարածվող տեղեկությունները:
Պարզապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այդքան մեծ աշխատակազմ պահում, ինչու է կուսակցություն ու կառավարություն պահում՝ ոչ ոքի ոչինչ չի ասում, ավելին, հերթական «նախաձեռնողական» գործընթացն սկսելիս՝ հաշվի չի առնում եւ անտեսում է բոլորին։
Կիմա Եղիազարյան
Հ.Գ.։ Իշխող ուժը ընդհանրապես տեղյակ չէր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իր առաջնորդի մտադրության եւ ցանկության մասին: Անգամ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար ստեղծված հանձնաժողովը չգիտի, թե ինչ է փոխելու, քանի որ հանձնաժողովականները հարցերին ի պատասխան միայն ենթադրություններ են անում՝ սուրճի բաժակ նայելու պես:
Հիմա երեւի մի կերպ գլխի են ընկել, թե ինչ նպատակով է «նախաձեռնողականը» սահմանադրական բարեփոխումենրի գործընթաց սկսում և փորձելու են տեղավորվել այդ մոդելի մեջ:
«Պետությունը ես եմ»