Շարմազանովը չի բացառել «կուտակայինը» հետաձգելու հնարավորությունը
ՀՀԿ գործադիր մարմնի դեկտեմբերի 5-ի նիստում քննարկվել են ներկուսակցական, ԵՄ «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին վերաբերող հարցեր:
Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ ԷդուարդՇարամազանովը պնդել է, որ ԵվրոպանհիասթափվածչէՀայաստանից՝ համենայնդեպս ինքը նման փաստեր չունի:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ հնարավոր է բարձրացած բողոքի ալիքի պատճառով քաղաքական մեծամասնությունը համաձայնի պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը մեկ տարով հետաձգել։ Շարմազանովը նախ պատասխանել է, այսպահիննմանքաղաքականորոշումչկա, բայց և ավելացրել է.
–Բիսմարկն ասել է՝ քաղաքականությունըհնարավորինիարվեստէ:
Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստին զուգահեռ Բուզանդի փողոցի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել: Նրանք հիշեցրել են նոյեմբերին Սերժ Սարգսյանի տված խոստումը, որ մինչև մայիս նրանք բնակարանները կստանան, բայց այդպես էլ շարունակում են մնալ փողոցում։
Շարմազանովը չի բացառել «կուտակայինը» հետաձգելու հնարավորությունը
ՀՀԿ գործադիր մարմնի դեկտեմբերի 5-ի նիստում քննարկվել են ներկուսակցական, ԵՄ «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին վերաբերող հարցեր:
Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարամազանովը պնդել է, որ Եվրոպան հիասթափված չէ Հայաստանից՝ համենայնդեպս ինքը նման փաստեր չունի:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ հնարավոր է բարձրացած բողոքի ալիքի պատճառով քաղաքական մեծամասնությունը համաձայնի պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը մեկ տարով հետաձգել։ Շարմազանովը նախ պատասխանել է, այս պահին նման քաղաքական որոշում չկա, բայց և ավելացրել է.
–Բիսմարկն ասել է՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է:

7or.am