Հեծանիվներով երթ՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն, ի նշան բողոքի, հեծանիվներով երթ է կազմակերպում: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ասված է.
«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին դրոշներով շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ` դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ»: