Մոլդովայի Սահմանադրական դատարանը հանրապետության պետական լեզու է հռչակել ռումիներենը
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հանրապետության պետական լեզու է ճանաչել ռումիներենը: Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը:
Երկրի Սահմանադրությամբ՝ Մոլդովայի պետական լեզուն մոլդովերենն է։ Սակայն Մոլդովայի ՍԴ–ն ճանաչել է երկրի հիմնական օրենքի նկատմամբ Անկախության հռչակագրի գերակայությունը, որով պետական լեզու է համարվում ռումիներենը: Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Ալեքսանդր Տենասեն՝ ի պատասխան Լիբերալ-բարենորոգիչների կուսակցության պատգամավոր Աննա Գուցուի հարցման։
«Անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության անբաժան մաս է կազմում: Տարաձայնությունների դեպքում հռչակագրի տեքստն առաջնային է: Որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ»,- հայտարարել է Տենասեն։