Արծվիկ Մինասյան. «Քաղաքական մեծամասնությունը համառորեն չի ցանկանում լսել»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցում ընդգծել է, որ 4 խմբակցություններին, առանց քաղաքական մեծամասնության, առաջին անգամ հաջողվեց կիրառել հարցը օրակարգ մտցնելու օրենսդրական հնարավորությունը և քննարկում կազմակերպել խորհրդարանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին է։
–Մենք ցույց տվեցինք, որ քաղաքացիների կողմից բարձրացված պահանջները պարտադիր պետք է քննարկվե՛ն խորհրդարանում: Բայց քաղաքական մեծամասնությունը համառորեն չի ցանկանում լսել մեր փաստարկները,–ասել է Ա. Մինասյանը:
Հաջորդ շաբաթ ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման սահմանադրականությունը:
–Ներկայացնելու ենք նաև միջնորդություն, որ ՍԴ-ն կասեցնի օրենքի գործադրումը մինչ քննարկումների անցկացումը,-հավելել է նա։

7or.am