Յուրի Վարդանյանին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արտուշ Ստեփանյանի վարած Infiniti մակնիշի 20 RR 777 համարանիշի, 76-ամյա Ռաֆիկ Պետրոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 ՕM 012 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com–ից տեղեկանում ենք, որ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթին գտնվող ծառին, արմատախիլ արել այն, այնուհետև՝բախվել մայթեզրին կայանված 57-ամյա Գեղամ Հայրապետյանին պատկանող Mercedes մակնիշի 77 ԼԼ 099 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հայրապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի խորհրդականն է: