Լրահոս

06.12.2013 12:54


ՀՅԴ–ականը Դավութօղլուի այցի մասին. «Պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել»

ՀՅԴ–ականը Դավութօղլուի այցի մասին. «Պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել»

–Պետք չէ Թուրքիայի մի ժպիտին լայն ծիծաղով դիմավորել,–ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Հայաստան հրավիրելը։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել թե՛ ԼՂ հարցի կարգավորման և թե՛ Հայոց ցեղասպանության ժխտման մասով:

–Այցի մեջ կա քաղաքական ենթատեքստ։ Թուրքիան ուզում է ցույց տալ, թե, իբր, պատրաստ է հարաբերվել իր հարևանների հետ։ Իրականում տեսնում ենք, որ նախապայմանների լեզվից հետնահանջ չեն կատարել,-ասել է Ա. Մինասյանը։

Նա հերթական անգամ կոչ է արել պաշտոնական Երևանին հայ-թուրքական արձանագրություններից հետ վերցնել ստորագրությունը, քանի որ Թուրքիան կարող է խաղալ դրա հետ:

–Ցավոք, մենք գաղափարական հենք չունենք։ Հենց դրա պատճառով էլ մե՛կ թեքվում ենք դեպի ԵՄ, մե՛կ դեպի Մաքսային միություն,-եզրափակել է ՀՅԴ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը