Լրահոս

06.12.2013 13:29


Մուհամմադ Ռաիսի. «Իրանը Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու կարիք չունի»

Մուհամմադ Ռաիսի. «Իրանը Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու կարիք չունի»

Այսօրվա մամուլի ասուլիսին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ռաիսին, խոսելով գազի մասին, նշել է, որ Իրանից Հայաստան կանխիկով գազ մատակարարելու մասին դեռ խոսք չկա, իսկ լինելու դեպքում գինը կախված կլինի պայմանավորվածությունից։

«Իրանը Հայաստանի հետ ունի լավ հարաբերություններ։ Երկրների միջև գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը»,– ասել է դեսպանը։

Հարցին՝ ի՞նչ կարժենա գազը, եթե այն մատակարարվի գումարով, դեսպանը պատասխանել է, որ Թուրքիային և մյուս երկրներին Իրանը գազը վաճառում է գործող միջազգային գներով, սակայն հնարավոր են զեղչեր որոշ բարեկամ երկրների համար։

«Դեռ պարզ չէ, որ գինն ավելի թանկ կլինի Ռուսաստանից գնվող գնից։ Անհրաժեշտ է քննարկել, և եթե իրենք ամբողջությամբ կարողանան բավարարել Հայաստանի գազի սպառումը, հարկավոր կլինի ստեղծել նոր ենթակառուցվածքներ»,–հավելել է դեսպանը։

Անդրադառնալով «ՀայՌուսգազարդ»–ին Հայաստանի մասնաբաժինը վաճառելու հարցին՝ բանախոսը նշել է, որ Հայաստանը, լինելով անկախ պետություն, ինքն է որոշում, թե ում վաճառի։ Խոսելով Մաքսային միությանն Իրանի վերաբերմունքից՝ դեսպանը հայտնել է, որ դեռևս ամբողջովին ներկայացված չէ, թե ՄՄ–ն ինչ է, և երբ տեղեկություններ ունենան, կուսումնասիրեն։

Ինչ վերաբերում է ՄՄ–ին անդամակցելուց հետո հայ–իրանական հարաբերություններին, դեսպանն ասել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, կրկնակի երախտապարտ ենք ՀՀ կառավարությանը։ Իրանը, հաշվի առնելով Հայաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունները, մշտապես ցանկանում է, որ նա առաջընթաց ունենա. Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է, Իրանը Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրելու կարիք չունի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը