Լրահոս

06.12.2013 13:52


Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

Շահագործման է հանձնվել Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միացնող նոր ճանապարհը

Ամբողջությամբ ավարտվել է 2012 թվականի մայիսին սկսված Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող 2.6 կմ ընդհանուր երկարությամբ նոր ավտոճանապարհի շինարարությունը։

Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը 9մ է, երկու կողմերից հետիոտնային մայթերի լայնությունը՝ 1.5մ։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս հատվածում, Ալմաստ գործարանին հարող նախկին երկաթգծի կամրջի վերակառուցմամբ, ըստ էության, ստեղծվել է տրանսպորտային նոր հանգույց։ Կամրջի երկարությունը 66մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 7.5մ: Կամրջի երկու կողմերում մեկական մետր լայնությամբ մայթեր են: Կառուցվել են նաև նոր ճանապարհը Ռուբինյանց փողոցին կապող, 290 գծմ ընդհանուր երկարությամբ մոտեցման երկու ուղիներ։

Այս խորագրի վերջին նյութերը