Սիրիայի ընդդիմությունը կրկին մեղադրել է կառավարությանը քիմիական զենք օգտագործելու մեջ
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մեղադրել են կառավարական զորքերին Էն Նեբկ քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ քիմիական զենքի կիրառման մեջ, որը տեղակայված է Դամասկոսից դեպի հյուսիս՝ 68 կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»–ը։ Գործակալության փոխանցմամբ՝ թունավոր գազերի օգտագործման մասին տեղեկացնում են ընդդիմության երկու աղբյուր։ Ընդդիմադիր ակտիվիստները պատմել են գործակալությանը, որ կառավարական զորքերը թունավոր գազով երկու արկ են բաց թողել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Մահացածների մոտ թունավոր գազի ազդեցության ախտանիշներ են նկատվել։