Լրահոս

06.12.2013 14:52


Էլինար Վարդանյան. «Կառավարությունը շարունակում է մերժել ԲՀԿ–ի օրինագծերը»

Էլինար Վարդանյան. «Կառավարությունը շարունակում է մերժել ԲՀԿ–ի օրինագծերը»

ԱԺ ավանդական ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է մշուշոտ և անհիմն ձևակերպումներով մերժել ԲՀԿ–ի օրինագծերը։

Մասնավորապես, գործադրի երեկվա նիստում մերժվել է չաշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու ԲՀԿ–ի նախագիծը:

–Ի դեպ, կառավարությունը նշեց, որ օրինագիծը ներկայացրել են մի խումբ պատգամավորներ, բայց ընդունված կարգի համաձայն՝ պետք է նշվեր, թե որ պատգամավորը կամ պատգամավորներն են ներկայացրել, և որ խմբակցությունից են նրանք։ Սա կառավարության կողմից միտումնավոր է արվում,–ասել է Է. Վարդանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը