ՀՀԿ–ական պատգամավորն իր համար աղքատ ծերություն չի պատկերացնում
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ
–Կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչը 2010 թվականից կիրառության մեջ է։ Դուք կամավոր հիմունքներով դիմե՞լ եք ձեր կենսաթոշակը կուտակելու համար։
–Ո՛չ։ Այնպես, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ որոշակի անպատասխանատու վերաբերմունք ունեմ իմ ապագայի, իմ թոշակի նկատմամբ։ Մարդուն թվում է՝ ինքն անընդհատ աշխատելու է։ Չի կարողանում պատկերացնել, որ մի օր անցնելու է թոշակի։ Մարդու բնույթն է էդպիսին։
–Իսկ գուցե ֆինանսական խնդիրներ չունեք, այդ պատճառո՞վ չեք մտահոգվել ձեր ծերության մասին։
–Միգուցե նաև այդ պատճառով։ Շատ սուր չեմ ընկալել դրա անհրաժեշտությունը։
–Փաստորեն, Ձեզ համար աղքատ ծերություն չեք պատկերացնում։
–Իհա՛րկե չէ։ Եվ կուզենայի, որ դուք էլ աղքատ ծերություն չունենայիք։ Ես ամե՛ն ինչ անում եմ, որ ձեր ծերությունն աղքատ չլինի։ Ոմանք, չեմ ասի՝ ովքեր, ամեն ինչ ուզում են անել, որ մարդիկ ապահով ծերություն չունենան։
–Ովքե՞ր, ո՞ւմ նկատի ունեք։
–Այն մարդկանց, որոնց համար ապահով կյանքով ապրելը կամ ապահով ծերություն ունենալն արդեն իսկ արատ է։ Մարդիկ, որոնց համար բարեկեցիկ ապրելը մի տեսակ հանցագործության նման բան է ընկալվում։
–Ո՞ւմ նկատի ունեք։
–Կան ըտենց մարդիկ, կա՛ն։ Մարդիկ, ովքեր ձևավորել են էդ տեսակ կարծիք, որ եթե մարդը հարուստ է, նշանակում է՝ արդեն վերջ, արդեն ինքը հանցագործ է։ Ո՛չ, աշխատանքո՛վ կարելի է ապրել։ Հարստանալու միակ ձևը աշխատանքն է։
–Բազմահազար մարդիկ դուրս են եկել փողոց՝ դեմ արտահայտվելով կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին։ Գուցե անսա՞ք հանրության ձայնին և մեկ տարով հետաձգեք դրա կիրառումը։
–Երեք տարի է՝ հետաձգված է այս օրենքը։ Երեք տարվա ընթացքում մենք անընդհատ առաջարկներ ենք սպասել, որոնք կբարելավեն այս օրենքը։ Երեք տարվա ընթացքում ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի ՀԿ չի դիմել մեզ այս հարցով։ Ավելին, մենք բազմիցս հրավիրել ենք նրանց երկխոսության։ Չե՛ն եկել։ Պատճառն այն է, որ սա ունի քաղաքական նկատառում։ Իհա՛րկե, պետք է սպասեին մինչև վերջ և դրանից ստեղծեին քաղաքական աղմուկ։ Վստահ եմ, որ օրենքը կատարյալ չէ. իհարկե, կարելի էր բարելավել այս 3 տարվա ընթացքում, բայց էդ մարդիկ չստանձնեցին այդ պարտականությունը։ Մենք էլ ինչքան կարողացանք՝ արեցինք։ Հիմա էլ տեսնում եմ, որ օրենքի մեջ կան խութեր, բայց հետաձգել այլևս հնարավոր չէ, որովհետև կստացվի, որ մենք զոհ գնացինք քաղաքական ինտրիգներին։
–Հանրության ձայնը քաղաքական ինտրի՞գ է։
–Այո՛, դա հանրության ձայնը չէ։ Նորից եմ ասում՝ որևէ քաղաքական ուժ, որևէ ՀԿ 3 տարի ոչ մի ձայն չհանեց, հիմա՞ ինչի են ձայն հանում։ Դուք դա բացատրում եք նրանով, որ մարդիկ նոր հասկացա՞ն։ Ո՛չ։ Դանակն ուզում էին ոսկորին հասցնել։
–Քաղաքական ուժերին թողնենք մի կողմ, ես հիմա խոսում եմ բողոքի գործողություն իրականացնող քաղաքացիների մասին։ Գուցե խնդիրը ոչ թե բուն օրենքն է, այլ պարզապես այն, որ գործող իշխանությունների՛ն չեն վստահում։
–Իրոք, կա այդ խնդիրը, թաքցնելու բան չէ։ Մարդիկ մի քանի անգամ, ինչպես ասում են, վառվել են կաթ խմելուց։ Մասնավորապես, մեր ծնողներն իրենց խնայողությունները կորցրեցին գողերի Սովետական միության ժամանակ։
–Խոսքը ոչ թե Սովետմիության, այլ ներկայիս կառավարության մասին է։ Մարդիկ չեն վստահում, որ այս կառավարությանը տված իրենց գումարը տարիներ անց կարող են հետ ստանալ, կամ որ այն նպատակին կծառայեցվի։
–Երբ ժամանակին վստահում էին, երբ խնայողություններ էին անում, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իրենց փողը մի օր չէին ստանալու, նույնիսկ այդ դեպքում պարզվեց, որ էդքան էլ վստահելու բան չէ։ Մարդկանց փորձը դառն է։ Իհարկե, մարդկանց հասկանալ կարելի է, որ նրանք վստահության պրոբլեմ ունեն։
–Բացի փորձից՝ այս կառավարության գործելաո՛ճն է նրանց ստիպում չվստահել։
–Իհարկե, վստահության դեֆիցիտը կա։ Հիմա ի՞նչ անենք, որ դա պակասեցնենք։ Ասում ենք՝ այդ փողերի հետ կառավարությունը գործ չունի՛, կառավարությունն ընդամենը վերահսկելու ֆունկցիա է ստանձնել իր վրա։ Այդ փողերը կառավարում է ոչ թե կառավարությունը, որի նկատմամբ դուք վստահություն չունեք, այլ հանրաճանաչ ֆոնդի կառավարիչները, որոնք տենդերով են մասնակցել։
–Ցավը գիտեք՝ ինչն է, որ նույնիսկ ձեր խոսքի՛ն չեն վստահում, ձեր վստահեցնելուն էլ չեն հավատում։
–Դե գիտեք՝ ինչ կա, հավատալ–չհավատալը նաև մարդու հոգեբանական խնդիրն է։ Եթե մարդը չի ուզում հավատալ կամ չի ուզում հասկանալ, նրան ինչ ուզում ես՝ ասա։
–Ինչպե՞ս մարդը վստահի մի կառավարության, որը ղեկավարում է ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը։ Խոսքը օֆշորային սկանդալի մասին է, ինչը մինչև հիմա չի բացահայտվել, չնայած Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր, թե իր անմեղությունը շատ հեշտ ապացուցվող բան է։
–Նախ և առաջ ասեմ՝ մեղադրել կարելի է յուրաքանչյուրին, բայց դա դեռ չի նշանակում, որ դու անպայման հանցագործ ես։ Ինքնին օֆշորային գոտում ձևակերպված ֆիրմա ունենալը հանցագործություն չէ, մանավանդ որ էս մարդը կապ չունի դրա հետ։ Ինչի՞ եք անպայման որոշել, որ դա հանցագործություն է։
–Նախ՝ դեռ չի ապացուցվել, որ կապ չունի։ Հակառակը՝ նրա մեղավորության մասին խոսող վկայություններ և փաստեր կան։
–Բայց չի էլ ապացուցվել, որ ունի։
–Ամենամեծ փաստն այն է, որ այժմ գործարար Փայլակ Հայրապետյանն ունեզրկված է։
–Ես չգիտեմ այդ փաստերը։
–Ո՞նց չգիտեք։
–Ես չգիտեմ։
–Ժամանակին Փայլակ Հայրապետյանի ընկերը չե՞ք եղել։
–Ես հիմա էլ եմ նրա ընկերը։
–Առավել ևս։ Իրենից չե՞ք հետաքրքրվել՝ դա ի՞նչ պատմություն է։
–Հետաքրքրվել եմ, այդպիսի բան չկա։
–Այսի՞նքն։
–Այսինքն, ունեզրկում չկա։
–Պնդում եք, որ Փայլակ Հայրապետյանը չի՞ ունեզրկվել։
–Ունեզրկվել է, բայց ոչ էն պատճառով, որ Տիգրան Սարգսյանը դրա հետ կապ ունի։ Տիգրան Սարգսյանը դրա հետ կապ չունի՛։
–Իսկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյա՞նը։
–Կճոյանն էլ կապ չունի։
–Իսկ գործարար Աշոտը Սուքիասյան։
–Սուքիասյան Աշոտին չեմ ճանաչում։ Չգիտեմ՝ ով է, միգուցե նա կապ ունի։ Բայց վարչապետը որևէ կապ չունի դրա հետ։
–Ախր հենց ձեր ընկեր Փայլակ Հայրապետյանն է մեղադրում Տիգրան Սարգսյանին։
–Ո՛չ, Փայակ Հայրապետյանը վարչապետին չի մեղադրում։
–Բազմաթիվ հարցազրույցներում անձամբ մեղադրել է։
–Չգիտեմ, ինձ այդ ձայնը չի հասել։ Փայլակ Հայրապետյանը միգուցե և մոլորության մեջ է եղել մեղադրելու ժամանակ, երբ պարզվել է, որ դրանում ինչ–որ ձևով ձևակերպված է Տիգրան Սարգսյանի անունը։ Բայց Տիգրան Սարգսյանը դրա հետ կապ չունի՛։
–Գուցե չե՞ք ուզում այդ ձայնը լսեք։
–Չէ, ինչի՞ չեմ ուզում։ Էն մարդը գրել է, չէ՞, որ ես եմ արել։
–Գրել է, բայց հետո պարզվել է, որ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը կա այդ փաստաթղթերում։
–Այդ մանրամասները ես չգիտեմ. դրանով պիտի քննությունը զբաղվի, ես քննիչ չեմ։
–Քաղաքական գործիչները սովորական քաղաքացիներից տարբերվում են նրանով, որ եթե նրանց մի մեղադրանք է առաջադրվում, և, առավել ևս, տևական ժամանակ հնարավոր չի լինում ապացուցել նրա անմեղությունը, քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձևով հրաժարական են ներկայացնում։ Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տալիս։
–Տիգրան Սարգսյանն առաջնորդվում է իր և մեր կուսակցության սկզբունքներով, ոչ թե ոմանց ցանկություններով։ Իսկ ինչի՞ պիտի հրաժարական տա։ Քաղաքական գործչին, ի տարբերություն մնացած մարդկանց, անընդհատ մեղադրանք է ներկայացվում՝ հիմնավոր, անհիմն։ Հիմա ի՞նչ՝ բոլորը թողնեն գնա՞ն։ Բոլորն իրար մեղադրում են, հետո՞։

–Դե եթե անմեղ լիներ, վաղուց կպարզեին դա։
–Եթե մեղավո՛ր լիներ, վաղուց կպարզեին։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը