Լրահոս

06.12.2013 17:00


Պուտինյան թալանված եղևնիները փոխարինվեցին կենսածառերով (տեսանյութ)

Պուտինյան թալանված եղևնիները փոխարինվեցին կենսածառերով (տեսանյութ)

Այսօր Գյումրիում խոսակցության գլխավոր թեման թատրոնի շենքի բակից հանված պուտինյան եղևնիներն էին: Aravot.am–ի փխանցմամբ, գյումրեցիներն ամենուր, անգամ տրանսպորտի մեջ թաղում ու հանում էին եղևնիները տանողներին: Անգամ Գյումրու ավագանու արտահերթ նիստը սկսվեց այդ թեմայով: Ավագանու անդամ Մխիթար Սահակյանը ձայն խնդրեց իր վրդովմունքը հայտնելու համար: Նա իր խոսքը սկսեց այսպես. «Սիրտս կտրաքի, էլի, եղևնիների հարցը մի հատ կարգավորվի, էլի, սաղ քաղաք չգիտեմ ինչղ կեղնի… Ի՞նչղ բդի եղնի»: Սամվել Բալասանյանն էլ արձագանքեց. «Իրոք բոլորիս տրամադրությունը փոխվեց, լավ չէ, որ եղևնիները հանեցին տարան: Ճիշտն ասած՝ ինչ-որ հնչեղություն ստացավ, բայց մի բան ասեմ ` ջերմոցային էին: Էդ նոճիները այդտեղ, էդ թփերը տեղին չէին, որովհետև եթե էդ նոճիներն այդտեղ լինեին, հետագայում կբարձրանային և կփակեին: Մյուս տարի քեզ եմ հանձնարարում, քանի որ սիրտդ տրաքել է, որ անպայման էդ հատվածի հետ կապված բարեկարգման աշխատանքների հարցում հետևողական լինես` քո հանձնաժողովով»: Ավագանու նիստի ավարտից հետո թատրոնի շենքի դիմացով անցնելիս, մեր տեսախցիկն արձանագրեց, որ պուտինյան եղևնիների փոխարեն նոր ծառեր` բազմամյա, ցրտադիմացկուն կենսածառեր բերեցին ու տնկեցին:

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը