Մետաղական կանգնակներով սրճարանը կտեղադրվի տաճարից հեռու հատվածում
«Գառնիի տաճարի հարակից տարածքում, որտեղ նախատեսում ենք մետաղական կանգնակներով սրճարան տեղադրել, ներկայում սահմանված կարգով բարեկարգման, փոքր ճարտարապետական ձեւերի նորոգման եւ առանձին մասերի փոխարինման աշխատանքներ են իրականացվում եւ ավարտից հետո, կձեռնարկենք նախատեսված սրճարանի տեղադրման աշխատանքները», -7or-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Նա հերքեց սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե սրճարանը կլինի հենց տաճարի տարածքում: ՊՈԱԿ-ի տնօրենի հավաստմամբ, բացօթյա սեզոնային սրճարանը կգտնվի տաճարից շուրջ 90 մետր հեռավորության վրա: Նախագիծը քննարկվել ու Մշակույթի նախարարության գիտամոթոդական խորհրդի դրական եզրակացությանն է արժանացել դեռ չորս տարի առաջ:
Պրն Պողոսյանի փոխանցմամբ, հնագետների կողմից տարածքն ուսումնասիրվել է: Տվյալ հատվածում մշակութային շերտը բացակայում է: Ինչ վերաբերում է ստացվող եկամուտներին, ապա դրանք կուղղվեն հուշարձանի տարածքի բարեկարգմանը, հեթանոսական տաճարի բեկորների ցուցադրության կազմակերպմանը, տաճարի բաղնիքի խճանկարի վերականգմանը, դեպի տաճար տանող բազալտե սալահատակի վերանորոգմանը: ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, դա կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Անդրադառնալով Գառնիի գյուղապետ Ա. Վարդանյանի հայտարարությանը, թե ինքը գրավոր ու բանավոր մերժել է նախագիծը, պրն Պողոսյանն ասաց, որ համայնքի ղեկավարը նշել է, թե չունեն մասնագիտական գերատեսչությունների, մարզպետարանի համաձայնությունը: Այդ փաստաթղթերի առկայության դեպքում իրենց կողմից կքննարկվի առաջադրանք տալու եւ ներկայացված նախագծերը հաստատելու հարցը:
Ի դեպ, ՊՈԱԿ-ի կողմից` որպես կառուցապատողի, ներկայացվել է բացօթյա սրճարանի ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտ, որը համաձայն սահմանված կարգի 19-րդ կետի, առաջադրանքի տրամադրման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 20 օրը: