Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նստաշրջանին
Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։