Լրահոս

07.12.2013 10:20


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս
ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը