Տնտեսական

07.12.2013 10:28


Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել

Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել

«2012թ. հունվարի 19-ին ԱՄՆ–ի և Հայաստանի առողջապահության միջև շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման մասին երկամյա դրամաշնորհային պայմանագիր կնքվեց։ Պայմանագիրը ստորագրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը։ Առաջին անգամ նախկին նախարար Հարություն Քուշկյանին հաջողվեց ուղիղ դրամաշնորհ բերել համակարգ։ Մինչ այդ դրամաշնորհը տրվում էր կառավարությանը, որն էլ իր հերթին այն հատկացնում էր համապատասխան կառույցին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, դրամաշնորհի իրականացման ժամկետն անցել է, քանի որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն առանձնապես հավես չի ունեցել դրանով գբաղվելու, արդյունքում ամերիկացիները ստիպված են եղել երկարացնել ժամկետը, որպեսզի մերոնք հասցնեն ծախսել գումարները»,–գրում է «Չորրորդ իշխանություն»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը