Լրահոս

07.12.2013 10:38


Այսօր հեծանիվներով երթ՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների

Այսօր հեծանիվներով երթ՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների

Այսօր՝ ժամը 12:00-ին, Ազատության հրապարակից հեծանիվներով և դրոշներով երթ է տեղի ունենալու Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ։ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից կրկին վերադառնալու են Ազատության հրապարակ:

Այս բողոքի գործողության նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը