Աճուրդում 965 հազ դոլարով վաճառվել է Բոբ Դիլանի էլեկտրակիթառը
Նյու Յորքի «Christie's»-ի աճուրդում 965 հազ դոլարով վաճառվել է ամերիկացի լեգենդար ռոք երաժիշտ Բոբ Դիլանի էլեկտրակիթառը։ «Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ 1964–ին ստեղծված գործիքը դարձել է ամենաթանկարժեքը, որը երբևէ վաճառվել է «Christie's» աճուրդում:
Նշվում է, որ այդ կիթառի շնորհիվ է Դիլանը քանթրիից անցում կատարել ռոքի։ Դա տեղի է ունեցել 1965–ին Նյուպորտի փառատոնին։ Թեև հանդիսատեսը սուլոցներով է ընդունել ավանդական գործիքի փոխարեն էլեկտրակիթառով բեմ բարձրացած երաժշտին, այդ համերգը նշանակալի շրջադարձ է եղել Դիլանի կարիերայում։