Մեկնաբանություն

08.12.2013 19:23


Ձմռան «անսպասելի» ձյունը

Ձմռան «անսպասելի» ձյունը

Հին ու «բարի» ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ձյունը ձմռանն անսպասելի է գալիս։ Համենայնդեպս այդպես են արդարանում համապատասխան չինովնիկները երբ հարցնում ես, թե ինչու ձյունը ժամանակին չի մաքրվում։

«Անսպասելի» ձյան պատճառով միջմարզային ճանապարհները փակվում են, իսկ Երևանում ավտոմեքենա քշել չի լինում։

Տարոն Մարգարյանը խոստանում էր ավելի լավ Երևան, բայց մինչև վերջ չէր բացվում։ Նա չէր ասում, որ Երևանն ավելի լավ է դառնալու Սերժ Սարգսյանի, նրա մերձավոր շրջապատի, մանկության ընկերների, գործընկերների և անձամբ իր համար։

Ձյուն մաքրելը Երևանի ասֆալտի վրա կարմիր կետագծեր ներկելու միջոցով փող հավաքել չէ, որ անեն այդ գործը։

Փողոցներից ձյուն մաքրելը եկամուտ չի բերում։ Եկամուտ, այն էլ՝ «ձախ», ապահովում է ձյուն մաքրելու վրա փող դուրս գրելը (այսքան վառելիք, այսքան ավազ, այսքան տեխնիկայի վճարում և այլն)։ Ո՞վ պետք է հաշվի, թե որքան է Տարոնը փող հատկացրել Երևանի բյուջեից ձյուն մաքրելու վրա և ինչպիսին է այդ հատկացման արդյունավետությունը։

Բաղրամյան 26–ում սիրում են հաշվել «ատկատները», և «Տարոն ջանի» աշխատանքի արդյունավետությունը գնահատում են այլ չափանիշներով։

Երևանի փողոցները Տարոնին ու իր տիրոջը հետաքրքրում են այլ «ռակուրսով»։ Տեսախցիկները, արագաչափերը և կարմիր կետագծերը հավելյալ եկամտի աղբյուր են դարձել իշխանության վերին օղակների համար։ Նրանք պետության հետ աշխատում են 70/30 տոկոսային հարաբերակցությամբ։ Իսկ թե ինչ կլինի քաղաքում ձյան տեսքով տեղումներից հետո, թող երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը մտածեն։

Սերժն ու Տարոնը տոկոսը «խփել» են «քեշ» փողով և հիմա իրենց պարտավորված չեն զգում ընտրազանգվածի նկատմամբ։

Ահա և «Ապահով Հայաստանի» իրական դեմքը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը