mk.ru-ի փոխանցմամբ՝ Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ցրել է երկրի խորհրդարանը։ Երբ 100 հազար մարդ երթի է դուրս եկել Բանգկոկ՝ պահանջելով վերջնական լուծում, հեռուստատեսությամբ վարչապետը հայտարարել է, որ նոր ընտրություն կանցկացվի երկրում տիրող քաղաքական ճգնաժամը մեղմելու նպատակով։
Աղբյուրը նշում է, որ երկրում տիրող լարված իրավիճակի պատճառով Բանգկոկում փակվել են 60 միջազգային և տեղական դպրոցներ:
Նշենք, որ Թայլանդում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարությունը հնչել է կտրուկ սրվող ներքաղաքական իրավիճակի պայմաններում։
Թայլանդի վարչապետը ցրել է խորհրդարանը
mk.ru-ի փոխանցմամբ՝ Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը ցրել է երկրի խորհրդարանը։
Երբ 100 հազար մարդ երթի է դուրս եկել Բանգկոկ՝ պահանջելով վերջնական լուծում, հեռուստատեսությամբ վարչապետը հայտարարել է, որ նոր ընտրություն կանցկացվի երկրում տիրող քաղաքական ճգնաժամը մեղմելու նպատակով։