Լրահոս

09.12.2013 10:47


Սերվիզի տերերը հայտարարում են, որ տաքսին, առանց վարորդի, բախվել է «Range Rover»-ին

Սերվիզի տերերը հայտարարում են, որ տաքսին, առանց վարորդի, բախվել է «Range Rover»-ին

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում Opel G մակնիշի L 5251 համարանիշի ավտոմքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երդևեկելի գոտի, բախվել ճամփեզրի կայանված Range Rover մակնիշի 55 OS 005 համարանիշի ավտոմեքենային, և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև բախվել Pilsner Urquell սրճարանի պատին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com–ից։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel G մակնիշի ավտոմեքենան պատկանում է Fort Boyard տաքսի ծառայությանը և նշված սերվիզի անունից վթարի վայր ժամանած ինչ–որ անձինք հայտարարում էին, որ տաքսին համալսարանի մոտ կայանված է եղել և ինքնիրեն հայտնվել է նշված վայրում՝ առանց վարորդի միջամտության, ինչպես ասում են՝ լրիվ Fort Boyard-ային իրավիճակ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը