Լրահոս

09.12.2013 11:27


«Մեր պրոբլեմը ոչ թե Պուտինի կամ Օբամայի, կամ Ֆյուլեի մեջ է, այլ հենց մեր երկրում»

«Մեր պրոբլեմը ոչ թե Պուտինի կամ Օբամայի, կամ Ֆյուլեի մեջ է, այլ հենց մեր երկրում»

Բա խի՞ չեք պահանջում Դավութօղլուի հրաժարականը։
Երբ Պուտինը գալիս էր Հայաստան, FB-ում «մէ կռիվ, մէ պատերազմ» էին հայտարարել ռուսներին ու Պուտինին: Բայց Պուտինը Հայաստան գալուց, օրինակի համար, չի ասել, որ «Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ղարաբաղից»: Պուտինը չի մերժում Ցեղասպանության փաստը, նույնիսկ ավելին` այցելեց Ծիծեռնակաբերդ:
Ինչու եմ սա ասում. ամսի 12-ին Երևան է գալու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով գալուց առաջ բացահայտորեն հայտարարեց, թե Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «օկուպացրած» տարածքներից: Դավութօղլուն սիստեմատիկ կերպով մերժում է Ցեղասպանության փաստը, բայց հաստատ մի 30 հոգի էլ դուրս չի գա փողոց` իրա դեմ ակցիա անելու: Իսկ ինչո՞ւ դուրս չեն գա։ Որովհետև «Արևմուտքը դոբռո ($) չի տվել»։
Սա ասում եմ այն բանի համար, որ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր պրոբլեմը ոչ թե Պուտինի կամ Օբամայի, կամ Ֆյուլեի մեջ ա, այլ հենց մեր երկրում ա: «Արևմտամետներն» իրականում «ռուսամետներից» ոչնչով չեն տարբերվում, իրենք պատրաստ են մի մասը ռուսական փողերի դիմաց, մյուսը` Արևմուտքից եկած փողերի դիմաց ակցիաներ անել, զանազան միջոցառումներ կազմակերպել, բայց ուրանալ Հայաստանն ու Հայաստանի շահերը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը