Մեկնաբանություն

09.12.2013 11:24


Գոմիկների սկզբունքայնությունը և «արևմտամետների» ճշմարտության պահը

Գոմիկների սկզբունքայնությունը և «արևմտամետների» ճշմարտության պահը

Սեպտեմբերի 3–ը և հատկապես դեկտեմբերի 2–ը ճշմարտության պահ էր հայաստանյան «արևմտամետների» համար։

Մաքսային միություն մտնելու որոշումից հետո թվում էր, թե դեպի ԵՄ գնացող Սերժ Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները պետք է երես թեքեին նրանից, և ինչպես սկզբունքային դիրքերից պաշտպանում էին Սերժին եվրաասոցացման փուլում, այնպես էլ քարկոծեին նրան «մաքսայնացման» որոշում ընդունելուց հետո։ Սակայն կյանքը հերթական անգամ ցույց տվեց, որ իրենց արևմտամետ ներկայացնողներ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը և մյուսներն ընդամենը Բաղրամյան 26–ի հաճախորդներն են։ Սրանց արևմտամետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Սերժի կամ Տիգրան Սարգսյանի անձնական շահը։

Սեպտեմբերի 3–ից հետո մենք այս «արևմտամետներին» չտեսանք փողոցներում և դահլիճներում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելիս։

Եթե տնաբույծ «արևմտամետների» համար Հայաստանի ինքնիշխանությանը սպառնում է Պուտինը և Մաքսային միություն մտնելու որոշումը, ապա դեկտեմբերի 2–ը հրաշալի առիթ էր փողոց դուրս գալու և վճռական գործողությունների անցնելու համար։ Չէ՞ որ ստացվել էր, ինչպես ասում են, երկուսը մեկում. Սարգսյանն ու Պուտինը հայտնվել էին կողք կողքի։ «Արևմտամետներին» ընդամենը մնում էր, սրածայր փայտերը ձեռքներին ու մարգանցովկա–բրոնզը գրպաններում, գրոհել բոլոր այն տարածքները, որտեղ կհայտնվեին չար Պուտինը և նրան քծնող Սարգսյանը։

Թվում էր, թե հոկտեմբերի 27–ի կազմակերպումը Կրեմլի ձեռքի գործը համարող Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը պետք է դուրս գար փողոց և Պուտինի դեմն առներ, բայց նրան որևէ մեկը չտեսավ դեկտեմբերի 2–ին բողոքի ակցիա անողների ու, առավել ևս, ոստիկանության կողմից ձերբակալվածների շարքերում։

«Հանրապետություն» կուսակցության «արևմտամետ» ղեկավարը ՀԱԿ–ի կազմում պատգամավոր դառնալուց հետո վայր դրեց մանդատը և դուրս եկավ Կոնգրեսից՝ խոստանալով հայտնվել փողոցում՝ պայքարողների կողքին։ Ուրիշ էլ ի՞նչ առիթ պետք է լինի, որ եղբոր սպանության մեջ ռուսական հատուկ ծառայություններին մեղադրող (դե՛, Պուտինին, էլի՛) և Կրեմլին հայհոյող Արամը իջնի իր թանկարժեք մեքենայից ու միանա փողոցին։

ՀՀ ինքնիշխանությունը Կրեմլից, իբր, պաշտպանող, ադրբեջանցիների հետ Ղարաբաղը հանձնելու շուրջ ոչ ֆորմալ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանցիների հետ բանակցող և հակառուսական հիստերիա բարձրացնող «արևմտամետ» Դավիթ Շահնազարյանին ևս որևէ մեկը չտեսավ հակամաքսային ակցիաների ժամանակ։ Նա շարունակում է Սերժ Սարգսյանին պաշտպանել և գեղամյանություն անել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Եթե հավատալու լինենք արևմտամետության մունետիկներ ներկայացող «Lragir.am» և «1in.am» կայքերի անկեղծությանը, ապա դրանց խմբագրակազմերը, մեկ մարդու նման, պետք է հակապուտինյան ակցիաների առաջին գծում լինեին, իսկ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը Մոսկվայում փնտրող ռուսախոս Իգոր Մուրադյանն Ազատության հրապարակում պետք է անժամկետ հացադուլ աներ Պուտինի այցի կապակցությամբ։ Սրանց, սակայն, որևէ մեկը չտեսավ բողոքողների մեջ։ Համակարգչի առաջ նստած «շախ» տալը հաշիվ չէ։

Փաստորեն, անգամ հայ գոմիկներն ավելի սկզբունքային գտնվեցին, քան բոլոր մաստի «արևմտամետները», քանզի գոմիկները Պուտինի այցի ժամանակ դուրս էին եկել փողոց՝ հիմնավորելով իրենց քայլն այն բանով, որ Պուտինը դեմ է նույնասեռականներին, և իրենք, ահա, սկզբունքային դիրքորոշում են ցուցաբերում ու պայքարում են Պուտինի դեմ։

Տնաբույծ «արևմտամետները» գոմիկների սկզբունքայնությունը, բնականաբար, չունեն։ Քանզի գոմիկներն անկեղծ են իրենց դիրքորոշման մեջ, իսկ ահա քաղաքական պոռնկությամբ զբաղվող «արևմտամետների» համար սկզբունքներ չկան։ Ավելի ճիշտ, սկզբունքներ կան, բայց դրանք կապ չունեն արևմտյան արժեքների հետ։ Նրանք ծառայում են Սերժ Սարգսյանին, Ղարաբաղը հանձնելու գաղափարին ու «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրին։ Իհարկե, ոչ առանց փոխհատուցման։

Ահա՛ «արևմտամետների» իրական դեմքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը