Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցում Երևանում մեկնարկած ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստին
Այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը։ Դրա ընթացքում կքննարկվի առևտրի և զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը:
Նիստին ներկա չեն Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները, չնայած ակնկալվում էր բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը։
Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցում Երևանում մեկնարկած ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստին
Այսօր Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը։
Դրա ընթացքում կքննարկվի առևտրի և զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը:
Նիստին ներկա չեն Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները, չնայած ակնկալվում էր բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը։