Լրահոս

09.12.2013 12:18


Քաղաքապետարանն անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց

Քաղաքապետարանն անվճար կայանատեղիների իրավունքներ կտա որոշ անձանց

Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի փողոցները ներկվեցին կարմիր գծանշումներով` վարորդներին ահազանգելով, որ տվյալ տարածքում ավտոմեքենան կայանելու համար անհրաժեշտ է վճարել, քաղաքապետարանում էլ, պարզվում է, նկատեցին, որ քաղաքում անվճար կայանման տեղ գրեթե չի մնացել: Այս մասին գրում է pastinfo.am–ը։

Եվ ահա, քաղաքային իշխանությունը հիմա էլ որոշել է լրացումներ անել 1 տարի առաջ կայացրած այս որոշման մեջ: Մայրաքաղաքի ղեկավարներն, ամենայն հավանականությանբ, այս ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացել մի շարք գործարարներից ու նաև պետական մարմիններից, որ վճարովի ավտոկայանատեղիներից դուրս ավտոմեքենան կայանելու արգելքի պատճառով իրենց աշխատակիցներն ու հաճախորդները չեն կարողանում ավտոմեքենան կայանելու տեղ գտնել:
Ի դեպ, այս կայանատեղիների տերերն իրավունք չեն ունենա գումար գանձել իրենց տարածքում կայանված ավտոմեքենաներից, բայց իրենք կորոշեն, թե որ ավտոմեքենան իրավունք ունի կայանվել այդտեղ:
Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը