Լրահոս

09.12.2013 12:30


Պուտինը լուծարել է «ՌԻԱ նովոստի»–ն

Պուտինը լուծարել է «ՌԻԱ նովոստի»–ն

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտ»–ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական լրատվամիջոցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրամանագիր է ստորագրել։ Համաձայն դրա՝ լուծարվել է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը, որն այսուհետև կկոչվի «Ռուսաստանն այսօր»։ Միջազգային տեղեկատվական նոր գործակալության հիմնական գործունեությունն ուղղվելու է արտերկրում ՌԴ–ի պետական քաղաքականության լուսաբանմանը։ «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալությունը գլխավորելու է լրագրող, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը:

Նույն հրամանագրով Պուտինը լուծարել է նաև «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը, որի գույքը հանձնվելու է «Ռուսաստանն այսօր»-ին:

Այս խորագրի վերջին նյութերը