«Սենց գնա, Տարոնը 6 միլիոն դոլարն էականորեն գերազանցող թիվ կտա»
Էս մեր քաղաքապետարանի կենացները քանի գնում, էնքան քաղցրանում են: Սենց գնա, Տարոնը մյուս ընտրություններին կարա իրա եկամուտների մեջ ցույց տա 6 միլիոն դոլարն էականորեն գերազանցող թիվ: Ուրեմն, քաղաքապետարանի շուստրիները 2014 թվականի բյուջեում ծախսերը 69.4 միլիարդ դրամ են նախատեսել, ինչը 3.4 միլիարդով ավելի է, քան այս տարվանը, և 10.4 միլիարդով, քան 2012-ինը: Իսկ ամենաուշագրավը մեր 20 տարվա «լավագույն» քաղաքապետարանի ծախսային մասի առանձին կետերն են. -Թափառական շների ոչնչացման համար հատկացվել է 550 հազար դոլար (~230 միլլիոն դրամ): Ընդ որում, թափառող շների քանակը նշված է 46 հազար, և դա այն դեպքում, երբ Երևանի բնակչությունը 15-20 անգամ գերազանցող Մոսկվայում թափառող շների քանակը մոտ 25 000 է գնահատվում, ընդ որում, տենդերը շահում է միևնույն ընկերությունը, ընդ որում, հասկանալի չէ, թե ոնց է պայքարում թափառական կենդանիների դեմ այդ ընկերությունը, եթե մի քանի տարի շարունակ դրանց թիվը չի նվազում: -3.7 միլիոն դրամով ավելացել են գալիք տարում մեքենաների և սարքավորումների նորոգման և պահպանման գծով ծախսերը: -Գործուղումների համար նախատեսված է ավելի քան 70 միլիոն դրամ. բնականաբար, ավելի լավ Երևան ունենալու համար, ու ֆռֆռալու պահ առհասարակ չկա: - 5.35 միլիարդ դրամ կհատկացվի հավերժ ասֆալտապատման համար, որի 60 տոկոսը՝ բակերում ասֆալտապատում անելու համար: Ասֆալտապատվելու է 1 միլիոն քառակուսի մետր մակերեսով տարածք: Ու այսպես, մեզ կթում են մեր իսկ չինովնիկները, իսկ որպեսզի կթու կովից քամվող միջոցները ոչ մի դեպքում չնվազեն, ներդնում են նորանոր կթելու տարբերակներ, որոնցից ամենավերջինն էլ պարտադիր կուտակային համակարգի ներդրումն է: Կեցցե՛ք, սերունդները ձեզ դեռ երկար կհիշեն, մեր թալանչի չինովնիկներ ջան:
«Սենց գնա, Տարոնը 6 միլիոն դոլարն էականորեն գերազանցող թիվ կտա»
Էս մեր քաղաքապետարանի կենացները քանի գնում, էնքան քաղցրանում են: Սենց գնա, Տարոնը մյուս ընտրություններին կարա իրա եկամուտների մեջ ցույց տա 6 միլիոն դոլարն էականորեն գերազանցող թիվ: Ուրեմն, քաղաքապետարանի շուստրիները 2014 թվականի բյուջեում ծախսերը 69.4 միլիարդ դրամ են նախատեսել, ինչը 3.4 միլիարդով ավելի է, քան այս տարվանը, և 10.4 միլիարդով, քան 2012-ինը:
Իսկ ամենաուշագրավը մեր 20 տարվա «լավագույն» քաղաքապետարանի ծախսային մասի առանձին կետերն են.
-Թափառական շների ոչնչացման համար հատկացվել է 550 հազար դոլար (~230 միլլիոն դրամ): Ընդ որում, թափառող շների քանակը նշված է 46 հազար, և դա այն դեպքում, երբ Երևանի բնակչությունը 15-20 անգամ գերազանցող Մոսկվայում թափառող շների քանակը մոտ 25 000 է գնահատվում, ընդ որում, տենդերը շահում է միևնույն ընկերությունը, ընդ որում, հասկանալի չէ, թե ոնց է պայքարում թափառական կենդանիների դեմ այդ ընկերությունը, եթե մի քանի տարի շարունակ դրանց թիվը չի նվազում:
-3.7 միլիոն դրամով ավելացել են գալիք տարում մեքենաների և սարքավորումների նորոգման և պահպանման գծով ծախսերը:
-Գործուղումների համար նախատեսված է ավելի քան 70 միլիոն դրամ. բնականաբար, ավելի լավ Երևան ունենալու համար, ու ֆռֆռալու պահ առհասարակ չկա:
- 5.35 միլիարդ դրամ կհատկացվի հավերժ ասֆալտապատման համար, որի 60 տոկոսը՝ բակերում ասֆալտապատում անելու համար: Ասֆալտապատվելու է 1 միլիոն քառակուսի մետր մակերեսով տարածք:
Ու այսպես, մեզ կթում են մեր իսկ չինովնիկները, իսկ որպեսզի կթու կովից քամվող միջոցները ոչ մի դեպքում չնվազեն, ներդնում են նորանոր կթելու տարբերակներ, որոնցից ամենավերջինն էլ պարտադիր կուտակային համակարգի ներդրումն է: Կեցցե՛ք, սերունդները ձեզ դեռ երկար կհիշեն, մեր թալանչի չինովնիկներ ջան:
Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից