Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս անհաջող ելույթներ է ունենում, անօթևան ընտանիքի հայրն, ի նշան բողոքի, բերանն է կարել, սա արվամոլ է, նա դավաճանում է ամուսնուն, 21-րդ դարում համայնքներ կան, որ ամիսներով ջուր չունեն, Հենրիխ Մխիթարյանի խաղը չի ստացվում, վթարներից զոհերի թիվն է ավելանում, ամուսնալուծություններն են շատացել...
Մի խոսքով, վատ լուրերի հոսքը Հայաստանում հորդում է ու հորդում։ Ու ամենազզվելին այն է, որ մարդիկ մի տեսակ քողարկված հաճույքով են դրանց վերաբերվում։
Ճիշտ է, արտաքուստ ցույց են տալիս, թե ցնցված կամ վրդովված են, բայց մի պահ զգում ես, որ ուրիշի ցավը կամ անհաջողությունը սեփական խնդիրներն ու անճարակությունը մոռանալու միջոց են դարձել։ Դա կենցաղում, չնայած՝ մյուս մակարդակներում էլ է այդպես։
Կուտակված մաղձը հասել է իր գագաթնակետին, Զիգմունդն էլ չի օգնի։ Բայց եթե այդքան չարություն կա մեջներդ, դրա առաջացման իրական պատճառներն էլ գիտեք (լավ օրից չեն հայաստանցիներն այսպիսին դարձել), ուղղե՛ք այն ճիշտ նշանակետին։ Ինչքա՞ն կարելի է սեփական անձի չգնահատված լինելու համար ողբալ ու դիմացինի դժբախտությունը դարձնել ինքնասփոփման բալասան։
«Բա իմացա՞ք՝ ինչ է եղել»

Վախթանգ Մարգարյան