Արամ Մանուկյան. «Ով համարում է, որ ոտնահարված իրավունք ունի, մասնակցում է մեր երթին»
Հարցազրույց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ
–Դեկտեմբերի 10–ին՝ ժամը 13։00–ին, Ազատության հրապարակից մեկնարկելու է ՀԱԿ–ի երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության օրվան։ Որո՞նք են այդ երթի հիմնական թիրախները։
–Էդպես կոնկրետ թիրախ չկա. պարզապես բոլոր այն կառույցները, կազմակերությունները, բոլոր խմբերը, որոնք համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, կարող են մասնակցել իրե՛նց ասելիքով, իրե՛նց կարգախոսով, իրե՛նց պահանջներով։
–Դա ընդհանուր մեծ միջոցառում է Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։ Եվ ով համարում է, որ ոտնահարված իրավունք ունի, նա մասնակցում է։ Այնքան շատ են ոտնահարված բնագավառները, որ չենք կարող առանձնացնել։
–Երթին զուգահեռ՝ գրեթե նույն ժամին, կառավարության առաջարկով Ազգային ժողովն էլ արտահերթ նիստ է հրավիրել։ Այստեղ ենթատեքստ կամ միտում տեսնո՞ւմ եք։
–Չեմ կարող ասել. համոզված չեմ, որ այդպես է։ Տեղեկություններ հստակ չունեմ, որ կոնկրետ գնահատական տամ։ Մենք մեր միջոցառումն անելու ենք, և ոչ մի բան չի փոխելու մեր միջոցառումը կազմակերպելու առումով։ Մենք, թերևս, կգնանք խորհրդարան, կգրանցվենք, այնուհետև կմասնակցենք մեր երթին։
–Իսկ այս պահին ո՞ր կազմակերպություններն ու խմբերն են ցանկություն հայտնել՝ մասնակցելու ձեր երթին։
–Բազմաթիվ խմբեր և նախաձեռնություններ են մասնակցելու։ Բայց անուններ եկեք հիմա չասեմ, որ չխանգարեմ այդ մարդկանց մասնակցությանը։ Կարող եմ միայն նշել, որ բազմաթիվ են այն խմբերը, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մեր երթին՝ պաշտպանելու իրե՛նց ոտնահարված իրավունքները։

–Այսինքն, ՀԱԿ–ը չի՛ հավակնում երթի մենաշնորհը վերցնելուն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը