ԲՀԿ–ական պատգամավորը հրապարակել է պետբյուջեի աբսուրդային կետերն ու տարօրինակ հատկացումները
Ինչպես և խոստացել էի, այս տարի ևս հրապարակում եմ 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում հանդիպած աբսուրդային կետերն ու, մեղմ ասած, տարօրինակ հատկացումները, որոնց մեծ մասն իրենց նպատակին չեն ծառայում կամ առաջնային կարևորության խնդիրների չլուծման պայմաններում պարզապես շռայլություն են։ Համոզված եմ, որ բնակչության մի ստվար զանգված նույնիսկ գաղափար չունի պետական բյուջեում տեղ գտած այս հատկացումների մասին, որոնց մի հատվածին նախորդ տարի ևս անդրադարձել էի, սակայն դրանք առկա են նաև բյուջեի նոր նախագծում, ընդ որում՝ ավելի խոշոր հատկացումներով. 1. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ – 17.000.000 ՀՀ դրամ: 2. Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն - 106.932.000 ՀՀ դրամ: 3. Աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմանը - 20.112.000 ՀՀ դրամ: 4. ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար - 50.000.000 ՀՀ դրամ։ 5. Գյուղական խորհրդատվական ծառայություններ - 346.453.000 ՀՀ դրամ: 6. ՀՀ դատարանների գրասենյակային նյութեր և հագուստ - 279.567.000 ՀՀ դրամ։ 7. «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթ - 3.000.000 ՀՀ դրամ։ 8. «Այլ վայր» աշխատանքի տեղավորման աջակցություն - 44.370.000 ՀՀ դրամ: 9. Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում - 60.449.500 ՀՀ դրամ, ընդ որում այդ խնդիրների լուծման համար տրամադրվում է ընդամենը 23.462.000 ՀՀ դրամ: 10. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար գրասենյակային նյութեր և հագուստ 48.296.000 ՀՀ դրամ: Իհարկե, այս տասնյակով նման հատկացումները չեն ավարտվում, սակայն թե որքանով են այս գումարները ծառայում իրենց նպատակին, մեկնաբանությունները թողնում եմ հասարակությանը:
ԲՀԿ–ական պատգամավորը հրապարակել է պետբյուջեի աբսուրդային կետերն ու տարօրինակ հատկացումները
Ինչպես և խոստացել էի, այս տարի ևս հրապարակում եմ 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում հանդիպած աբսուրդային կետերն ու, մեղմ ասած, տարօրինակ հատկացումները, որոնց մեծ մասն իրենց նպատակին չեն ծառայում կամ առաջնային կարևորության խնդիրների չլուծման պայմաններում պարզապես շռայլություն են։
Համոզված եմ, որ բնակչության մի ստվար զանգված նույնիսկ գաղափար չունի պետական բյուջեում տեղ գտած այս հատկացումների մասին, որոնց մի հատվածին նախորդ տարի ևս անդրադարձել էի, սակայն դրանք առկա են նաև բյուջեի նոր նախագծում, ընդ որում՝ ավելի խոշոր հատկացումներով.
1. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ – 17.000.000 ՀՀ դրամ:
2. Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն - 106.932.000 ՀՀ դրամ:
3. Աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմանը - 20.112.000 ՀՀ դրամ:
4. ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար - 50.000.000 ՀՀ դրամ։
5. Գյուղական խորհրդատվական ծառայություններ - 346.453.000 ՀՀ դրամ:
6. ՀՀ դատարանների գրասենյակային նյութեր և հագուստ - 279.567.000 ՀՀ դրամ։
7. «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթ - 3.000.000 ՀՀ դրամ։
8. «Այլ վայր» աշխատանքի տեղավորման աջակցություն - 44.370.000 ՀՀ դրամ:
9. Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում - 60.449.500 ՀՀ դրամ, ընդ որում այդ խնդիրների լուծման համար տրամադրվում է ընդամենը 23.462.000 ՀՀ դրամ:
10. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար գրասենյակային նյութեր և հագուստ 48.296.000 ՀՀ դրամ:
Իհարկե, այս տասնյակով նման հատկացումները չեն ավարտվում, սակայն թե որքանով են այս գումարները ծառայում իրենց նպատակին, մեկնաբանությունները թողնում եմ հասարակությանը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից