Լրահոս

09.12.2013 14:14


Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ պայքարը շարունակական է լինելու

Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ պայքարը շարունակական է լինելու

Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրինագծի դեմ պայքարող ակտիվիստները «7օր»-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենց ակցիաները կրում են իրազեկող բնույթ և ուղղված են «պարտադիր» եզրույթի հանմանը օրինագծից։ Հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ օրինագիծն ընդունված է և վերջ», ակտիվիստներից մեկը պատասխանել է. «Գալուստ Սահակյանից այլ բան չէր էլ ակնկալվում, քանզի նա հանդիսանում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով այս օրենքը նախաձեռնել է և փորձում է իրականացնել»։

Ակտիվիստ Սերգեյ Ղարամյանն էլ ավելացրել է. «Օրինագիծն ընդունվել է խորհրդարանական մեծամասնության կողմից։ Կարող են նոր օրինագիծ ընդունել, որտեղ «պարտադիր» կուտակայինը չկա։ Նրանք սովոր են ամիսը մեկ նոր օրինագիծ ընդունել, որը չի բխում քաղաքացու շահերից։ Եթե դա հիանալի օրենք է իրենց կարծիքով, թող բոլորը գնային կամավոր կուտակայինի այս երեք տարիների ընթացքում, պետական ապարատը թող անցներ և սեփական օրինակով ցույց տար, որ օրենքը լավն է։ Հավանաբար, իշխանությանը գումար է պետք, և ուզում են Ամանորից հետո լավ ծախսեր անեն, լավ հանգստանան... Իրենք սիրում են իրենց–իրենց որոշումներ կայացնել... Ընդամենը 8 ձայն, 8 մարդկային հոգի չբավարարեց, որ օրինագիծն ընդունվի»։

Ակտիվիստները նշել են, որ միջոցառումները՝ ուղղված օրինագծի դեմ, շարունակական բնույթ են կրելու, և պայքարելու են հնարավոր բոլոր օրինական ու քաղաքակիրթ միջոցներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը