Լրահոս

09.12.2013 15:43


«Ու արդեն հոգու սով է»

«Ու արդեն հոգու սով է»

ՀՀ մշակույթի նախարարին ու բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են Սայաթ - Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված «Սիրո կամուրջ» մյուզիքլի ստեղծմանն ու աջակցմանը, խնդրում եմ ընթերցել Սայաթ- Նովայի թողած հզոր գրական ժառանգությունը /ընթերցել, ոչ թե աջից-ձախից հնչած երգերի տեքստերով գաղափար կազմել/. թերևս այս ժամանակ միայն իրենք զգան իրենց գործի գաճաճությունը աշուղական հսկայի թողած գործի համեմատությամբ: Ցավում եմ, որ մեծամասնությունն այսօր, հայիլ-մայիլ եղած, գովերգում է այս պարզունակ մոտեցումը մեծ աշուղի հանդեպ, ու չկա անդերսենյան մանուկը, որ ցույց կտա մեր մշակութային քաղաքականության մերկությունն ու սնանկությունը, չկա՛, որովհետև նման թռի-վռի ոգով սերունդներ են դեգրադացվել....ու արդեն հոգու սով է...Ցավում եմ նաև, որ այսօր տաղանդավոր բառն այնքան է նսեմացվել, որ ամեն օր փակցվում է սովորականից վատ մյուզիքլի ստեղծագործական խմբին. տաղանդավորը Պարույր Սևակն էր, որի «Սայաթ-Նովա» մենագրությունը ամենամեծ ու արժանի տուրքն էր հայ մեծ աշուղի հիշատակին /1969 թ-ին «Սայաթ-Նովա» մենագրության համար, որը ներկայացվել էր թեկնածուի գիտական աստիճանի հայցման, Սևակին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան/:
Հ.Գ. Այս պատճառով չեմ էլ զարմանում, թե ինչու են հարևանները յուրացնում մեր ունեցածը, այդ թվում՝ մեծ աշուղի ժառանգությունը. եթե դու խորապես չես ճանաչում քո արժեքը և միայն մակերեսային ու Արևմուտքից ինչ-ինչ բաներ կապկելով ես այն մատուցում ժողովրդիդ, հետևաբար, ուրիշն այն կգողանա....
Հ.Գ. Խնդրում եմ՝ չարձագանքեն այն մարդիկ, ովքեր մյուզիքլի կազմակերպիչների հանդեպ հաճոյախտով են տառապում, և նրանք, ովքեր պիտի համոզեն այն տափակ միտքը, որ նորօրյա մոտեցումով պիտի գրավել երիտասարդներին....նման պարզունակ ու դատարկ մոտեցումով միայն դեգրադացնում են / Սայաթ- Նովայի մերօրյա սիրո պատմությունն է : Աղջիկները շորտիկներով : էդ մարդն ամբողջ կյանքը պատվի համար ապրեց, մի օրում անպատիվ արեցին :

Զարուհի Դիլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը