Լրահոս

09.12.2013 16:01


Հակոբ Հակոբյանի եղբորորդին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Հակոբ Հակոբյանի եղբորորդին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ստեփան Հակոբյանին։

Ըստ քրեական գործի՝ Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ գալով նախնական համաձայնության՝ նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով Արսեն Առուշանյանին պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:

Ստեփան Հակոբյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին է:

Սեդրակ Զատիկյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդին է։

Սեդրակ Զատիկյանը կրակահերթից սպանվել է 2006թ. հունիսի 22-ին՝ Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում: Այդ կրակոցներից մահացել էր նաև պատահական անցորդ Կարինե Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը