Աշխարհ

31.07.2009 14:25


Հարավային Օսեթիան կկարգավորի Վրաստանի հետ իր սահմանագիծը

Հարավային Օսեթիան կկարգավորի Վրաստանի հետ իր սահմանագիծը

Հարավային Օսեթիան կկարգավորի Վրաստանի հետ իր սահմանագիծը նախկին Հարավ Օսեթական ինքնավար մարզի սահմաններով, չնայած, որ պաշտոնական Թբիլիսին չի պատրաստվում դեմարկացիա կատարել, քանզի այդ տարածքը շարունակում է համարել իրենը, հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին։

«Այս պահի դրությամբ սահմանագիծը կանցնի Հարավ-Օսեթական ինքնավար մարզի տարածքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ վրացական կողմի համաձայնությունը չկա։ Բայց մենք Ռուսաստանի հետ համատեղ կարգավորում ենք այն սահմանը, որ Հարավային Օսեթիայի բուն օրինական սահմանն է։ Վրացական կողմը դեռ պատրաստ չէ և չի ձգտում դրան։ Ցանկացած դեպքում կանցնի ժամանակ, և մենք համատեղ կքննարկենք դա»,-ասել է Կոկոյտին

Վրաց-հարավօսական սահմանը գրեթե 400 կմ է։

Ըստ РИА «Новости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը