Ռուսաստանի Դուման հնարավոր է՝ թույլատրի դպրոցներում հիջաբ կրելը
Ռուսաստանի Պետական դումայում օրինագիծ է ներկայացվել, որը դպրոցական համազգեստի կանոնակարգում է ենթադրում։ Պարտադիր միատեսակ դպրոցական համազգեստ Ռուսաստանում չի լինելու, սակայն դպրոցականները ստիպված կլինեն դպրոցի տնօրինության, ծնողների ճաշակին ու որոշակի պարտադիր չափորոշիչներին համապատասխանող համազգեստ կրել։ Փաստաթուղթը, խորհրդարանականներից մեկի խոսքերով, տեսականորեն թույլ է տալիս, որ Չեչնիայում դպրոցական համազգեստը հիջաբ ներառի ոչ միայն մահմեդականների համար, այլ նաև մյուսների։ Խոսքը Համառուսական ժողովրդական ճակատի ներկայացրած օրինագծի մասին է։ Այն ենթադրում է ՏԻՄ–ին ազատություն տալ՝ սեփական շրջանում կանոնակարգելու համազգեստի ընդհանուր պահանջները։ Միաժամանակ, մեկ այլ օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի Ազատական–ժողովրդավարական կուսակցության կողմից, որը ենթադրում է մեկ ընդհանուր համազգեստի կիրառում Դաշնության ողջ տարածքում՝ հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները։ Խորհրդարանականների գլխավոր մտահոգությունն օրինագծի հնարավոր հետևանքներն են անապահով ընտանիքների համար։ Այս մասին գրում է «Версия»–ն։