Լրահոս

09.12.2013 16:30


Կլիչկոն կոչ է արել բոլորին գնալ Մայդան, իսկ կանանց և երեխաներին՝ հեռանալ

Կլիչկոն կոչ է արել բոլորին գնալ Մայդան, իսկ կանանց և երեխաներին՝ հեռանալ

Ուկրաինայի «УДАР» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, տեսնելով, որ հրապարակին են մոտենում «Բերկուտ» հատուկջոկատայինները, կոչ է արել կանանց ու երեխաներին անհապաղ լքել Մայդանը։ Մնացած քաղաքացիներին նա հորդորել է միանալ իրենց բողոքի գործողությանը։

Նա նաև դիմել է բերկուտցիներին՝ կոչ անելով չենթարկվել անօրինական հրամաններին։

Միաժամանակ, հրապարակում հավաքված տղամարդիկ շարժվել են դեպի Միխայլովյան փողոցի բարիկադներ՝ կանխելու հատուկջոկատայինների մուտքը Մայդան։

«Իշխանությունը փորձում է հոգեբանորեն ճնշում գործադրել և վախեցնել մեզ։ Բայց մենք նահանջողը չենք։ Կոչ ենք անում բոլորին անհապաղ գալ Մայդան: Ինչքան մեր թիվը շատ լինի, այնքան ավելի շուտ հօդս կցնդեցնենք իշխանության ծրագրերը: Ես կոչ եմ անում բոլորին գալ Անկախության մայդան»,–բեմահարթակից ասել է Կլիչկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը