Լրահոս

09.12.2013 17:30


«Կաշառք տվողների թվով ՀՀ-ն «առաջատար» դիրքերում է՝ զիջելով միայն Ադրբեջանին»

«Կաշառք տվողների թվով ՀՀ-ն «առաջատար» դիրքերում է՝ զիջելով միայն Ադրբեջանին»

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Այս երևույթը գաղտնիք չէ և առկա է մեր իրականության մեջ: Այն էապես խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ձևավորում է բացասական մթնոլորտ: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության`
կոռուպցիայի գործակիցը ՀՀ-ում վերջին 6 տարիներին գրեթե չի փոխվում, ինչը դրա կայուն բարձր մակարդակի մասին է վկայում: 2009 թ.-ին Հայաստանը 93-րդ տեղն էր զբաղեցնում 165 երկրների շարքում, իսկ համաձայն մեկ այլ տվյալի (կաշառք տվողների թիվը)՝ ՀՀ-ն «առաջատար» դիրքերում է՝ զիջելով միայն Ադրբեջանին, որը երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ-ում (ԹԻ տվյալները 2009 թ. համար): «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ կառավարության հրապարակային ելույթներին: Նախ՝ ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի 2012թվականի ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարներն ու փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ:
Թեմայի շուրջ հետազոտությանները շատ են, շատերի մոտ արդյունքներն արձանգրում են երկրում կոռուպցիայի աճող ցուցանիշներ, որոշների մոտ՝ նվազող:
2009թ.-ից սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, իսկ ս.թ. դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում որոշվել է ստեղծել նոր՝ հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին, որը, հուսանք, կլուծի առկա խնդիրներն ու կվերացնի կոռուպցիոն դրսևորումները:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը