Բրիտանացի խորհրդարանականները դժգոհ են իրենց աշխատավարձը բարձրացնելու որոշումից
Բրիտանացի խորհրդարանականները դժգոհ են անկախ կոմիտեի որոշումից՝ բարձրացնել իրենց աշխատավարձը միանգամից 11 %–ով։ Քաղաքական գործիչները վախենում են ընտրողների զայրույթից։ Մյուս քաղծառայողների աշխատավարձերը միջինում աճում են 1%–ով բյուջետային ծախսերի խիստ տնտեսման հետևանքով։ Խորհրդարանական ստանդարտների անկախ վարչությունը, որը խորհրդարանականների աշխատավարձերի դրույքների չափն է սահմանում, որոշում է հրապարակել, ըստ որի՝ Համայնքների պալատի անդամների աշխատավարձը 2015 թ. ընտրություններից հետո կկազմի 11.4 % ։
Խորհրդարանականների առաջիկա կենսամակարդակի լավացումը միայն դժգոհություն է առաջացրել։ Պահպանողական Դիլիպպ Հալմմոնդը հայտարարել է. «Ես ոչ մի լրացուցիչ գումար չեմ ընդունի իմ աշխատավարձին, քանի դեռ ես հանդիսանում եմ Պաշտպանության նախարար այն պարագայում, երբ զինծառայողներն իրենց հոյակապ ծառայության համար ստանում են հավելավճար 1 %–ի չափով»։
Խորհրդարանական Էդ Բոլլզը նույնպես որոշման դեմ է հանդես եկել. «Ինչպե՞ս կարելի է քննարկել խորհրդարանականների դրույքների ավելացումը, երբ շարքային քաղաքացիների աշխատավարձերը ոչ միայն չեն ավելանում, այլ նաև կրճատվում են»։
Սակայն, ինչպես նշում է «The Independent»-ը, խորհրդարանականները ոչ մի կերպ չեն կարող ազդել ԽՍԱՎ (IPSA) որոշման վրա։
Պետք է նշել, որ վերջերս ԽՍԱՎ–ի անցկացրած անանուն հարցումը Համայնքների պալատում ցույց է տվել, որ խորհրդարանականների մեծ մասն այն կարծիքին է, որ նրանք արժանի են աշխատավարձի բարձրացմանը։ Այս մասին գրում է Russian.rt.com կայքը։