ՀՀ բնակչության մեծամասնությունը կողմ է, որ Արցախի հարցը լուծվի «անկախություն առանց տարածքների վերադարձման» սկզբունքով
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է այս տարվա հոկտեմբերի 22-24-ը անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Հարցման կետերից մեկը վերաբերում էր Արցախի խնդրի լուծմանը։ Հարցվողների 40,2%-ը ցանկանում է, որ այն լուծվի «անկախություն առանց տարածքների վերադարձման» սկզբունքով, բայց 23,3%-ն է համարում, որ այդպես կլինի։
Բնակչության 36,5%-ը ցանկանում է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, բայց 15%-ն է կարծում, որ դա հավանական է։ Հարցվողների 13,4 %-ն էլ ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը մնա այնպես, ինչպես որ կա, 32,7%-ն էլ կարծում է, որ հենց այդպես էլ կլինի։
Հարցվածների ընդամնը 0,4%-է ցանկանում, որ Ղարաբաղը լայն ինքնավարությամբ մնա Ադրբեջանի կազմում, բայց 1,3% գտնում է, որ դա է ամենահավանական տարբերակը։ Բնակչության 5,8%-ը ցանկանում է, որ Արցախը անկախանա տարածքների վերադարձման դիմաց, իսկ 11,6% համարում է, որ հենց այդպես էլ կլինի։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ այս հարցի վերաբերյալ Արցախի և Հայաստանի բնակչությունը որոշակիորեն տարբեր է մտածում։ Օրինակ, ի տարբերություն ՀՀ բնակչության, որի շուրջ 6%-ը կողմ է զիջումների, Արցախի բնակչության ընդհամենը 1,5%-ն է այս հարցին կողմ արտահայտվել, սակայն և՛ ԼՂՀ-ում, և՛ ՀՀ-ում կարծում են, որ լավ կլինի, եթե Արցախը միանա Հայաստանին։

7or.am