ՊԵԿ-ը հորդորում է Ամանորին ընդառաջ պահպանել փաստաթղթաշրջանառության կանոնները
Պետական եկամուտների կոմիտեն 2013-ի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել փաստաթղթաշրջանառության նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներին, ինչի արդյունքում դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրել: Ամփոփելով 2013-ի նոյեմբեր ամսվա արդյունքները` ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ Աշոտ Զաքարյանը նշել է, որ մատակարարները դուրս են գրել գնորդի կողմից հաստատված և վավերացված 708428 էլեկտրոնային հարկային հաշիվ, օրական ցուցանիշով` միջինը 23614 հատ: 2012-ի նույն ժամանակաշրջանում դուրս գրված հաշիվները կազմել են 582320 կամ օրական միջինը` 19410 հատ: 2013-ի նոյեմբերին դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը 2012-ի նոյեմբերի համեմատ ավելացել է 126000-ով, իսկ միջին օրական դուրս գրված հաշիվների քանակը` 4200-ով:
2013թ.-ի նոյեմբեր ամսին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 121մլն դրամի առանց փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 292 դեպք, արդյունքում կազմվել է 256 վարչական ակտ` մոտ 90մլն դրամ գումարով: Նոյեմբերի առաջին երկու տասնօրյակներում յուրաքանչյուր օր միջինը հայտնաբերվել է 6 խախտում, 3-րդ տասնօրյակում` արդեն 16, ինչից կարելի է հետևություն անել, որ Ամանորի տոներին ընդառաջ հիմնականում սննդամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողները սկսել են մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (հատկապես շրջանառության հարկով աշխատող) անփաստաթուղթ ապրանք առաքել թաքցնելով իրացման իրական ծավալները: ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է. պահպանել փաստաթղթաշրջանառությանը վերաբերող օրենքների պահանջները: Աշոտ Զաքարյանի խոսքերով, ավելի խիստ հսկողություն կիրականացվի առանց ուղեկցող փաստաթղթերի կամ սահմանված կարգի խախտումով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվներով ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու դեպքերի բացահայտման ուղղությամբ: ՕՀ վարչության աշխատակիցների համար աշխատանքային ժամերից բացի, շաբաթ և կիրակի օրերը կհայտարարվեն աշխատանքային` խախտման դեպքերը բացահայտելու համար: Ըստ Աշոտ Զաքարյանի, անփաստաթուղթ ապրանքներ հայտնաբերելու նպատակով լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն մանրածախ առևտուր իրականացնող տնտեսվարողների մոտ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում շրջանառության հարկով հարկվողները, և ովքեր համարվում են ապրանքների առաքման, տեղափոխման և իրացման շղթայի վերջին օղակը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին