Լրահոս

10.12.2013 21:49


Իսրայելը, Հորդանանն ու Պաղեստինը կփրկեն Մեռյալ ծովը՝ միացնելով Կարմիրին

Իսրայելը, Հորդանանն ու Պաղեստինը կփրկեն Մեռյալ ծովը՝ միացնելով Կարմիրին

Իսրայելը, Հորդանանն ու Պաղեստինը կփրկեն Մեռյալ ծովը՝ միացնելով այն Կարմիրին։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Վերջին կես դարում Մեռյալ ծովի մակարդակն իջել է 25 մետրով։ Ներկայումս այն իջնում է տարեկան 1 մետրով։ Երկրները պայմանավորվել են ստեղծել 180 կմ երկարությամբ ջրանցք, որը կփրկի ծովը ցամաքելուց։ Ջրանցքի միջով Կարմիր ծովի ջուրը կթափվի Մեռյալ։ Այս մասին հայտարարել են իսրայելական իշխանությունները։ Եռակողմ փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում։

Այդ կերպ Մեռյալը, որտեղ թափվում է Հորդանան գետը, ամեն տարի կստանա 100 մլն կուբամետր ջուր Կարմիր ծովից, ինչն էլ կնվազեցնի ծովի չորացման արագությունը։

Այս խորագրի վերջին նյութերը