Լրահոս

10.12.2013 19:03


«2013–ը մոտենում է ավարտին, սակայն երկրում դրական զարգացման միտում անգամ չկա»

«2013–ը մոտենում է ավարտին, սակայն երկրում դրական զարգացման միտում անգամ չկա»

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան։ Առաջին հայացքից ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործընթաց է։ Սակայն ամեն անգամ, երբ կառավարության առաջարկությամբ հրավիրվում է արտահերթ նստաշրջան, օրակարգ են մտնում մի շարք օրենքների նախագծեր, որոնք մեծ մասամբ ավելի են վատթարացնելու ժողովրդի կենսամակարդակը։ Այս անգամ ևս օրակարգում են մի շարք օրենքների նախագծեր, որոնք քաղաքական մեծամասնության կողմից կդակվեն և կդառնան օրենք ոչ թե Հայաստանում որևէ դրական բարեփոխում անելու, այլ կառավարությանը և նրա ներկայացրած բյուջեն փրկելու համար։ 2013 թ.-ն մոտենում է ավարտին, սակայն երկրում դրական զարգացման միտում անգամ չկա, փոխարենը՝ արագ տեմպերով անդունդը գլորվող տնտեսությանը գումարվեցին ավելի թանկ սոցիալական զամբյուղը, ավելի շատ գործազուրկներ և ավելի շատ արտագաղթողներ։
Հ.Գ. Հարց ՀՀ կառավարությանը.
– Հնարավո՞ր է, որ Հայաստանը զարգանա։
– Հնարավոր է։
– Այսինքն, կսկսե՞ք նորմալ աշխատել ժողովրդի կյանքի որակը բարելավելու համար։
– Ոչ։
Արմեն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը