Լրահոս

10.12.2013 16:00


Գնաճը հանրապետությունում չի վերահսկվում

Գնաճը հանրապետությունում չի վերահսկվում

Այսօրվա ասուլիսին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձել է տոների հետ կապված չհիմնավորված թանկացումներին։ Հայաստանում նկատվում է մսի էժանացում, սակայն դա չի ազդում մսամթերքի գների վրա։ Մսի էժանացման պատճառ կարող են դառնալ ներկրված մսի ծավալները, սակայն ճշտված տեղեկության Արմեն Պողոսյանը չի տիրապետում։ Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, պատճառը գյուղացիների տնտեսական վատ վիճակն է։ Նրանք մորթում են կենդանիներին, որովհետև պահելու միջոցներ չունեն։ Քաղաքացիները սննդի որակի հետ կապված խնդիրներով և բողոքներով կարող են դիմել Սննդի պետական ծառայություն, բայց գնի հետ կապված ոչ ոքի և ոչ մի կառույցի չեն կարող բողոքել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է նման հարցեր կարգավորում, բայց գնի դեպքում նա չի կարող վերահսկողություն իրականացնել։ Հետևապես, առջևում աստղաբախշական թվերի հասնող գներն անխուսափելի են։

Այս խորագրի վերջին նյութերը