Այսպիսի անսպասելի հայտարարություն է արել հայտնի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը Մարիո Լոպեսի հետ հարցազրույցի ժամանակ: Երգչուհին խոստովանել է, որ ցանկանում է ամուսնանալ ընկերոջ՝ Դևիդ Լուկադոյի հետ, նրանից երեխա ունենալ և ողջ ուժերը ներդնել ընտանեկան կյանքում: Միակ խոչընդոտը, ըստ Բրիթնիի, երկու տարվա պայմանագիրն է, որի համաձայն՝ երգչուհին պետք է հանդես գա մոտ 90 համերգով, ինչից հետո միայն կարող է խզել պայմանագիրը: ««Peace of Me»–ն ամենածանր ծրագիրն է, որը ես երբևիցե ունեցել եմ: Այնտեղ շատ են պարերը, և ես ստիպված եմ իմ բոլոր ուժերը ծախսել այդ ծրագրի վրա: 96 համերգ աշխատելուց հետո ես, գուցե, լքեմ բեմը, քանի որ շատ եմ ուզում ամուսնանալ և երեխա ունենալ», - ասել է Բրիթնին:
Բրիթնի Սփիրսը պատրաստվում է լքել բեմը