Լրահոս

10.12.2013 18:40


«Մաքդոնալդս»–ից հաճախորդներին պատվերի փոխարեն մի տոպրակ փող են տվել

«Մաքդոնալդս»–ից հաճախորդներին պատվերի փոխարեն մի տոպրակ փող են տվել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Հայտնի «McDonald"s» ռեստորաններից մեկում աշխատակիցը պատվերի տեղն ընտանեկան զույգին առաքել է փողերով լի տոպրակ: Տոպրակը բացելուց հետո ամուսիններ Գրեգը և Սթեյսին անչափ զարմացել են. սպասված համբուրգերների փոխարեն տոպրակում մի քանի հարյուր դոլար է եղել: Ամուսնական զույգը հասկացել է, որ թյուրիմացություն է եղել, և անմիջապես կապվել է ռեստորանի աշխատակիցների հետ: Պարզվել է, որ ռեստորանի աշխատակիցը շփոթել է տոպրակը և ամուսիններին ուղարկել բանկ առաքելու տոպրակը: Ռեստորանի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել զույգին, սակայն հայտնի չէ՝ փողը վերադարձնելու համար կստանա՞ն ամուսինները որևէ պարգև, թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը