Լրահոս

10.12.2013 20:35


Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը