Լրահոս

11.12.2013 10:27


Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերե «Միթսուբիշի» մակնիշի 256 LO 05 (վարորդ` Ա. Հ.) և «ԳԱԶել» մակնիշի 08 LO 169 պետհամարանիշերի (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:

***
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 45 ՕՕ 542 պետհամարանիշով (վարորդ Հ.Հ.) ավտոմեքենան:


***
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16.12-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 764 UT 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա.), իսկ Ժ.18:40-ին՝ «ԿԱՄԱԶ» մակնիշի 35L O 239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Պ.):

***

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.45-ին, տեղեկություն է ստացվել, որ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի (Մ3) 15-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով արգելափակվել է 3 բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ արգելափակվել են «Իվեկո» մակնիշի ZMS890 , «ԶԻԼ-131» մակնիշի AA8843MX և «ԶԻԼ-131» մակնիշի GWG948 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:
Մեքենաները Սպիտակի ՃՇՇ-ի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը